211652_close_icon
views-count22477 դիտում article-date 19:02 26-01-2022

Երիտասարդը թմրամիջոցը տեղադրելուց հետո բերման ենթարկվեց Արաբկիրի բաժին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 22-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները Հրաչյա Քոչարի փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Կոմիտասի պողոտայի 23-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգված ու երկու կաթուցիչ՝ մոխրացած հետքերով։ Ըստ երիրտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է։

Ավելի ուշ պարզվեց, որ երիտասարդը թմրամիջոցը ձեռք էր բերել տելեգրամյան մի օգտատիրոջից և համաձայնել էր Երևանի տարբեր թաղամասերում թմրամիջոց տեղադրելով՝ վաճառելու գործում օժանդակել նրան:

Կասկածվողը Հրաչյա Քոչարի փողոցի այն հատվածից, որտեղ թմրամիջոց էր տեղադրել, ներկայացրեց դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են։

 

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր