211652_close_icon
views-count1525 դիտում article-date 22:19 26-01-2022

Արարատ Միրզոյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 26-ին Լյուքսեմբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելի հետ:

Արձանագրելով, որ 2022 թվականին լրանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝  կողմերը գոհունակություն են հայտնել անցած երեք տասնամյակի ընթացքում երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության կապակցությամբ։

Արարատ Միրզոյանը և Քսավիե Բետելն անդրադարձել են փոխադարձ վստահության, հարգանքի և ընդհանուր արժեքների վրա խարսխված հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերի միջոցով խորացնելու երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը, բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտակրթական ոլորտներում համագործակցությունը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան այցելելու հրավերը: 

Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարը և Լյուքսեմբուրգի վարչապետը շրջայց են կատարել մայրաքաղաքում, որտեղ Պատգամավորների պալատի, Կառավարության և ԱԳՆ շենքերի առջև` ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցի, բարձրացված էր Հայաստանի պետական դրոշը։ Շրջայցի ընթացքում Արարատ Միրզոյանն ու Քսավիե Բետելը շարունակել են երկկողմ օրակարգի կարևոր հարցերի վերաբերյալ մտքերի փոխանակությունը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր