7312 դիտում
16:22 30-01-2022
«Պուտինի օլիգարխները թաքնվելու տեղ չեն ունենա» պատժամիջոցների խստացման դեպքում. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
Կրեմլին և ռուսական ռեժիմին հետաքրքրող ցանկացած ընկերություն կարող է թիրախ դառնալ, հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը՝ ներկայացնելով Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին օրինագծի մանրամասները։
ԱԳՆ ղեկավարն ասել է, որ «Վլադիմիր Պուտինի օլիգարխները թաքնվելու տեղ չեն ունենա» պատժամիջոցների խստացման դեպքում։ Նա նաև ասել է, որ պատժամիջոցների հնարավոր խստացումը կարող է ներառել ռուս «օլիգարխների» լոնդոնյան ունեցվածքի բռնագրավումը։
Թրասը չի բացառել Ուկրաինային ռազմական աջակցությունը ռուսական ներխուժման դեպքում։
«Թիվ մեկ առաջնահերթությունը Վլադիմիր Պուտինին հետ պահելն է այս գործողություններից», - ասել է Լիզ Թրասը Sky News-ին՝ նկատի ունենալով Ուկրաինայի շուրջ սրացումները, գրում է Tert.am-ը:
Նա հավելել է, որ «բացարձակապես ոչինչ չի բացառում», երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային ռազմական աջակցությանը։
Արտգործնախարարը նաև ասել է, որ «Կրեմլին և Ռուսաստանի վարչակարգին հետաքրքրող ցանկացած ընկերություն կարող է թիրախ դառնալ»։
«Այնպես որ Պուտինի օլիգարխները կամ ռուսական ընկերությունները, որոնք ներգրավված են ռուսական պետությանն աջակցելու մեջ, թաքնվելու տեղ չեն ունենա», - ասել է նա՝ հավելելով, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացնի պատժամիջոցների մասին օրինագիծը։

Նմանատիպ նյութեր
3105 դիտում
22:39 23-02-2019
Իրանը հայտարարել է, որ պատժամիջոցների խստացման դեպքում կզարմացնի ԱՄՆ-ին
1246 դիտում
10:01 22-06-2022
Ուկրաինայում պատերազմական հանցագործները թաքնվելու տեղ չեն ունենալու. ԱՄՆ-ի գլխավոր դատախազ․ «Ամերիկայի ձայն»
1392 դիտում
20:46 03-06-2014
G7-ը կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը
Այս բաժնից
550 դիտում
18:35 17-10-2024
Ֆրանսիայի հարավում հեղեղումներ են սկսվել տեղատարափների պատճառով
1213 դիտում
17:07 17-10-2024
Ակցիա. միջազգային փոխանցումներ՝ բացառիկ սակագներով