211652_close_icon

Հիշում եմ դեպքեր, երբ ընտանիքում բռնության ենթարկված կանայք գիշերվա ժամի զանգահարել կամ եկել են մեր աշխատակազմ. Թաթոյան

views-count2926 դիտում article-date 11:46 31-01-2022

Հիշում եմ դեպքեր, երբ ընտանիքում բռնության ենթարկված կանայք գիշերվա ժամի զանգահարել կամ եկել են մեր աշխատակազմ, քանի որ չեն իմացել՝ ուր գնալ կամ ինչ անել:

Այս մասին պատմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ մանրամասնելով պաշտոնավարման տարիներին կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքը:

Շատ խնդիրներ պահանջում են հրատապ լուծումներ. կարծրատիպային մտածողություն կանանց վերաբերյալ, աշխատանքային իրավունքների խախտումներ, բռնության դեպքեր ընտանիքում, մարզերում առողջապահական ծառայությունների անհասանելիություն և այլն:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 տարիների գործունեության անհատական գործերով ամփոփիչ նախորդ տեսանյութն՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր