211652_close_icon
views-count3284 դիտում article-date 14:31 03-02-2022

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Բելառուսի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագիրը վավերացնելու նախագծին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ տվյալ արձանագրության կնքումը հնարավորություն կտա համատեղ և համակարգված քայլեր իրականացնել Կողմերի տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման հարցերում:

Կողմերի տարածքներում առանց թույլտվության գտնվող անձանց վերադարձի առնչությամբ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության համապատասխան մարմինների միջև գոյություն ունեցող համագործակցությանը տալ իրավաբանական ձևակերպում` համաձայնագրով սահմանելով, իսկ կիրարկման արձանագրությամբ կոնկրետացնելով Կողմերի իրավասու մարմինները, սահմանի հատման կետերը, փաստաթղթերի ցանկը, հետ ընդունման դիմումի ներկայացման կարգը, ձևը, ժամկետները և այլն։

Նմանատիպ նյութեր