1672 դիտում
16:42 04-02-2022
Մհեր Գրիգորյանը Գերմանիայի նոր դեսպանի հետ քննարկել է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքներին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:
Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ նշելով, որ Կառավարությունը պատրաստակամ է աջակցելու դեսպանին հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների չիրացված ներուժի առկայությունն ու քննարկել երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս համատեքստում ներկայացրել է Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի առավելություններն ու գերմանական բիզնեսի համար բացվող հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում Գերմանիայի դեսպանն ընդգծել է, որ առկա է փոխգործակցության լավ հիմք, որի վրա հնարավոր է զարգացնել գործընկերությունը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և դեսպան Վիկտոր Ռիխտերը կարևորել են Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) գործունեությունը:
Քննարկվել են նաև առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտներում Հայաստանի կառավարության նախագծած բարեփոխումները, որոնց շրջանակներում փոխվարչապետը կարևորել է գերմանական գործընկերների հետ հնարավոր համագործակցությունը, մասնավորապես՝ փորձագիտական ներուժի մասնակցությունը գործընթացներին:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր
917 դիտում
15:35 23-05-2022
Մհեր Գրիգորյանը և Անջեյ Կասպրշիկը քննարկել են տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին