40121 դիտում
11:32 06-02-2022
Խոշոր ավտովթար Երևանում. Դավիթ Բեկի փողոցում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ. Mercedes-ի վարորդը, ով քրեակատարողական ծառայության աշխատակից է, եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի թիվ 95/11 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 39-ամյա Սուրեն Չիլինգարյանի վարած Mercedes մակնիշի և 23-ամյա Արսեն Գալստյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 24-ամյա Ակսել Ավետիսյանը, 24-ամյա Նարեկ Ավագյանը և 27-ամյա Ջիվան Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ժամեր անց էրէբունու հիվանդանոց բուժօգնություն ստանալու նպատակաով դիմել նաև Mercedes-ի վարորդը:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները, այնուհետև հրշեջ-փրկարարները:
Օպերատիվ են գործել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Դանիել Գրիգորյանն ու Հայկ Սիրեկանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաներ չկայանեն նշված վայրում:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևան գնդից տեղեկությունը փոխանցվել է պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի հատուկ պահպանվող տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում և նա եղել է ոչ սթափ (խմած):
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+