211652_close_icon
views-count2080 դիտում article-date 16:45 07-02-2022

ՀՀ ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել հանրային սննդի և իրացման օբյեկտներում, նաև սննդի արտադրություններում

Հանգստյան օրերին՝ փետրվարի 5-ին և 6-ին, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի և մարզային տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել 110 հանրային սննդի օբյեկտներում, արտադրություններում և իրացման ցանցում:
Խախտումներ չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
 
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր