211652_close_icon
views-count1288 դիտում article-date 20:48 09-02-2022

«Վեսթ Հեմը» Զումային տուգանել է 250 հազար ֆունտով՝ կատվին հարվածելու համար

«Վեսթ Հեմը» պաշտպան Կուրտ Զումային տուգանել է «հնարավոր ամենաբարձր գումարով»՝ կատվի հետ կապված միջադեպից հետո:
 
27-ամյա ֆրանսիացուն պատժել են երկու շաբաթվա աշխատավարձի չափով: Տուգանքը կազմել է 250 հազ. ֆունտ:
 
Գումարը կհատկացվի բարեգործությանը, իսկ ավելի կոնկրետ՝ կենդանիների պաշտպանությանը:

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ ֆուտբոլիստը տանը հարվածում է իր կատվին: Զուման արդեն ներողություն է խնդրել, ակումբը հետաքննություն է անցկացնում: Ոստիկանությունը չի հետաքննելու միջադեպը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր