1910 դիտում
10:25 10-02-2022
Մինսկի խումբը կրկին բարձրաձայնում է Արցախի կարգավիճակի խնդրի մասին․ «Հայաստանի Հանրապետություն»
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկու երկրները՝ Ռուսաստանը եւ Ֆրանսիան, օրերս Մոսկվայում բարձրագույն մակարդակով կրկին վերահաստատեցին միջազգային այս բանակցային կառույցի առաքելությունը Արցախի խնդրի կարգավորման գործում: «Մենք վերահաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարեւորությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հրատապ հումանիտար եւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում»,- Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը հաջորդած ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Վլադիմիր Պուտինը: Մակրոնն էլ ասաց, որ Ֆրանսիան եւ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, շարունակում են իրենց առաքելությունը: Մինսկի խմբի աշխատանքները շարունակելու մասին վերջին շրջանում բազմիցս հայտարարել է նաեւ երրորդ համանախագահող երկիրը՝ ԱՄՆ-ն: Այս հայտարարություններն ավելի շատ Ադրբեջանի նախագահի՝ Մինսկի խմբի առաքելության կարիքը չունենալու եւ արցախյան հիմնահարցը լուծված համարելու հայտարարություններին ի պատասխան են հնչում:
Սթափ մտածողություն եւ առողջ տրամաբանություն ունեցող ցանկացած անհատի համար պարզ է, որ 44-օրյա պատերազմով Արցախի հիմնախնդիրը չի լուծվել: Դա լավ է հասկանում նաեւ Բաքվի առաջնորդը: Արցախի եւ Ադրբեջանի միջեւ վերջինիս սանձազերծած երեք արյունալի պատերազմներն այնքան են խորացրել երկու պետության միջեւ անջրպետը, որ անհնար է պատկերացնել՝ Արցախը եւ Ադրբեջանը կարող են բնականոն հարաբերվել առանց ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության: Այսօր նույնիսկ ռուսական խաղաղապահների ներկայությունը չի զսպում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որն ուղեկցվում է հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներով: Առավել եւս իրատեսական չէ առանց խաղաղապահների բնականոն փոխգործակցումը: Դրան են գումարվում նաեւ 44-օրյա ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանի կողմից Շուշիի, Արցախի այլ շրջանների օկուպացիան եւ այնտեղի հայկական մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը:
Հետեւաբար՝ այս իրավիճակից միակ ելքը Արցախի կարգավիճակի որոշումն է քաղաքական բանակցությունների միջոցով: Այդ գործընթացը պետք է վաղ թե ուշ սկսվի, քանի որ ռուսական խաղաղապահ ուժերը չեն կարող հավերժ մնալ Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում: Արցախի խնդրին քաղաքական լուծումներ չգտնելն այն վերածում է տարածաշրջանային ապակայունացման օջախի, եւ, կախված աշխարհաքաղաքական զարգացումներից, հարցի լուծված չլինելը կարող են օգտագործել նաեւ տարածաշրջանից դուրս գտնվող շահագրգիռ ուժեր եւ պետություններ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1308 դիտում
10:35 20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ․ «Հայաստանի Հանրապետություն»
1424 դիտում
09:59 20-01-2021
ԵԱՀԿ Մինսկի խումբը կակտիվացնի իր գործողությունները․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»