3023 դիտում
10:09 11-02-2022
Կալանավորված Բորիս Բախշիյանը՝ հակակոռուպցիոն դատարանում աշխատել ցանկացող դատավորների ցանկում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովը 2021 հունվարի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունեց հակակոռուպցիոն երկու առանցքային նախագիծ՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Հակակոռուպցիոն կոմիտե եւ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթները: Դրանք ներկայացրել էր կառավարությունը 2019թ. ընդունած Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ նոր ստեղծվելիք դատարան աշխատանքի անցնելու համար դիմել են հայտնի գործեր քննած դատավորներ, մասնավորապես՝ աղմկահարույց գործեր քննած դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը, որը իշխանությունների «սրտի դատավորն» է համարվում եւ եղել է նախկին դատախազ:
Սակայն ուշագրավ այն է, որ նոր ստեղծվելիք դատարանում նաեւ ցանկություն է հայտնել լինել եւ, դեռ ավելին, ցուցակում է ընդգրկված եղել օրերս կալանավորված Բորիս Բախշիյանը, սակայն շաբաթը ուրբաթից շուտ է եկել, եւ դատավորը, ըստ էության, չի կանխատեսել, որ իրեն կալանավորելու են:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ կալանավորելուց հետո վերջինիս անուն-ազգանունը հանել են նոր ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանում աշխատել ցանկացող դատավորների ցանկից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4215 դիտում
11:59 07-02-2022
Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց. armeniasputnik.am
2100 դիտում
20:46 12-02-2022
Ես համոզված եմ , որ դատավոր Բորիս Բախշիյանը քաղաքական բանտարկյալ է. Ավետիք Իշխանյան
Այս բաժնից
1345 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1300 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7747 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով