211652_close_icon
views-count23732 դիտում article-date 22:12 11-02-2022

«Գագիկ Ջհանգիրյանն ինքն է անձամբ ասել, որ ցանկալի է ես հրաժարական տամ եւ ինքը աշխատի ԲԴԽ նախագահ». Վարդազարյանի ուշագրավ հայտարարությունը. aravot.am

aravot.am-ը գրում է. Ինչպես տեղեկացրել ենք, այսօր խորհրդարանում դատական համակարգի անկախության սպառնալիքների թեմայով քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էր ԲԴԽ-ի լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Նա որոշ փակագծեր բացեց, թե ինչպես իր լիազորությունները դադարեցվեցին ու ԲԴԽ նախագահ դարձավ Գագիկ Ջհանգիրյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը նրան հարցրեց՝ դուք, լինելով ԲԴԽ նախագահ, վստահաբար տեսնում էիք, որ պարոն Ջհանգիրյանն ինքն է ուզում լինել այդ պաշտոնում, հետո տեսաք, որ ձեր հանդեպ քրեական գործ հարուցվեց, դուք չէ՞իք կանխատեսում, ազդակներ այս ամեն ինչի վերաբերյալ ձեզ տալի՞ս էին, եթե չասեմ սպառնալիք: Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց. «Երբ դեռ պարոն Ջհանգիրյանի թեկնածությունը քննարկվում էր, չէր ընտրվել, ես իմ դիրքորոշումը արտահայտել եմ հրապարակային եւ ասել եմ՝ անձը, որի 65 տարին լրացել է, իրավունք չունի ընտրվել ԲԴԽ անդամ: ԲԴԽ անդամը հավասարեցված է դատավորի կարգավիճակին, իսկ դատավորը 65 տարեկանից այն կողմ չի կարող պաշտոնավարել:

Պարոն Ջհանգիրյանն ընտրվեց ԲԴԽ անդամ, ես դրանից հետո չեմ անդրադարձել: Հարցը ուսումնասիրել եմ, նույնիսկ պատրաստել էի հայտարարություն, որովհետեւ երբ անձի 65 տարին լրանում է, ԲԴԽ-ն հայտարարությամբ դիմում է եւ նրա լիազորությունները դադարեցնում է՝ կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքում: Շատ իրավաբանների հետ եմ խորհրդակցել, օրենսդրական բաց կար այնտեղ ու այդ քայլին չեմ գնացել, որովհետեւ դա ապօրինություն կլիներ ԲԴԽ նախագահի կողմից:

Ստացե՞լ եմ ազդակներ, թե՞ ոչ՝ այո, ստացել եմ: Պարոն Ջհանգիրյանն ինքն է անձամբ ասել, որ ցանկալի է ես հրաժարական տամ եւ ինքը աշխատի ԲԴԽ նախագահ: Շատ ազդակներ են եղել»:

Մանրամասներն՝ այստեղ

Լուսանկարը՝  Գագիկ Շամշյանի           
 

Նմանատիպ նյութեր