8408 դիտում
09:37 15-02-2022
Ռուսաստանը կարող է պատրվակ ստեղծել Ուկրաինայի դեմ հարձակվելու համար․ «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանը ցանկացած պահի կարող է ներխուժել Ուկրաինա անսպասելի պատրվակի ներքո, կիրակի հայտարարել է Վաշինգտոնը՝ վերահաստատելով ՆԱՏՕ-ի տարածքը պաշտպանելու իր հանձնառությունը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը», հղում անելով Ռոյթերս գործակալությանը:
Ռուսաստանը Ուկրաինային սահմանակից շրջաններում կենտրոնացրել է ավելի քան 100 հազար զինվորական։ Վաշինգտոնը, բաց պահելով դիվանագիտական խողովակները, որոնք մինչ այժմ չեն կարողացել մեղմել ճգնաժամը, բազմիցս հայտարարել է ներխուժման անխուսափելիության մասին:
Մոսկվան հերքում է նման ծրագրերի մասին պնդումները և Արևմուտքին մեղադրում «հիստերիայի» մեջ։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը օրերս Ռուսաստանին կոչ է արել դեէսկալացիա անել և նախազգուշացրել պատժամիջոցների մասին, եթե Մոսկվան ներխուժի: Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն ասել է, որ Բեռլինը «կոնկրետ արդյունքներ» չի ակնկալում, սակայն դիվանագիտությունը կարևոր է:
Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանը BBC-ին ասել է, որ Կիևը կարող էր հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտից՝ պատերազմից խուսափելու համար: Դեսպան Վադիմ Պրիստայկոն ասել է, որ Ուկրաինան պատրաստ է «ճկունություն» ցուցաբերել՝ կապված Ատլանտյան ռազմական դաշինքին միանալու իր նպատակների հետ։
Վաշինգտոնում նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ ներխուժումը կարող է սկսվել «ցանկացած օր»:
«Մենք չենք կարող ճշգրիտ կանխատեսել օրը, բայց մենք վաղուց ասում էինք, որ կա նման հնարավորության պատուհան», - ասաց Սալիվանը CNN-ին:
Ամերիկացի պաշտոնյաներն ասացին, որ իրենք չեն կարող հաստատել ամերիկյան հետախուզության պնդումը, որ ռուսական կողմը ծրագրում է ներխուժում չորեքշաբթի օրը:
Սալիվանն ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի իր տվյալները փոխանցել միջազգային հանրությանը, որպեսզի Մոսկվային զրկի անակնկալ գործողություններ իրականացնելու, այլ կերպ ասած՝ հարձակման պատրվակ ստեղծելու հնարավորությունից։
ԱՄՆ-ը նաև պատրաստ է «պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզ… և մենք կարծում ենք, որ Ռուսաստանը լիովին հասկանում է այդ ուղերձը», - ավելացրել է Սալիվանը CBS-ին տված առանձին հարցազրույցում:
Կիրակի օրը Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի իր գործընկեր Վոլոդիմեր Զելենսկու հետ։ Երկու ղեկավարներն էլ համաձայնել են շարունակել դիվանագիտական ջանքերը՝ ընդգծելով զսպման մեխանիզմների կարևորությունը՝ ի պատասխան Ռուսաստանի ռազմական հզորացման, ասել է Սպիտակ տունը:
Զելենսկու գրասենյակը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահը Բայդենին հրավիրել է այցելել Ուկրաինա։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս թեման։

Նմանատիպ նյութեր
2930 դիտում
19:17 17-10-2022
Ադրբեջանը պատրվակ է փնտրում Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար. Նիկոլ Փաշինյան
2639 դիտում
10:59 02-07-2021
Իսրայելը ծրագրեր ունի Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու մասին. իսրայելական մամուլ․ «Ամերիկայի ձայն»
1445 դիտում
09:37 30-03-2021
Ռուսաստանը կարող է «բարձր գին վճարել» Միացյալ Նահանգների դեմ չարամիտ գործողությունների համար․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1648 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1276 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»