211652_close_icon
views-count2017 դիտում article-date 10:28 15-02-2022

«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում անկառավարելի վիճակ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում անկազմակերպ եւ անկառավարելի վիճակ է: ՊՈԱԿ-ում տիրող իրավիճակը «Ժողովուրդ» օրաթերթին են ներկայացրել պարկի ճակատագրով հետաքրքրվող մի շարք քաղաքացիներ: Նրանց խոսքերով՝ ՊՈԱԿ-ի ԺՊ Արման Աբելյանն (նա այս պաշտոնին նշանակվել է 2021-ի մարտին) ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին:

Բացի այս, պարկի պահպանությունն ըստ պատշաճի չի իրականացվում, ձկնորսն ինչ ուզում, անում է, արագ արձագանքման համար ստեղծված ինչ-որ խմբեր կան, որոնք ոչինչ չեն անում որսագողությունը կանխելու համար: Կարճ ասած, ՊՈԱԿ-ի տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արման Աբելյանը, ըստ մեզ դիմած քաղաքացիների, անգործության է մատնված: Բացի այս, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ՊՈԱԿ-ը հասցրել է ֆինանսական պարտքեր կուտակել ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետեւանքով:

Իսկ ո՞ր արժանիքի համար է Աբելյանը նշանակվել ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արման Աբելյանը շրջակա միավայրի նախկին նախարար, Պետական վերահսկողական ծառայության ներկայիս ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի ուսանողական ընկերն է, որի կարիերայի համար Պետրոսյանն անում է ամեն հնարավորը: Ինչո՞ւ է ձախողում կառավարումը. «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեց Արման Աբելյանից, որն ասաց. «Մենք համակուրսեցիներ չենք, ուսանողական ընկերներ ենք: Մենք շատ լավ աշխատում ենք, համեմատած նախորդ տարիների հետ, տպավորիչ արդյունքներ ենք գրանցել արգելքի հետ կապված: Իսկ ՊՈԱԿ-ի պարտքերը կուտակվել են վերջին 30 տարիների ընթացքում, բայց մենք սկսել ենք կամաց-կամաց մարել»:

Ահա այսպես «նախկիններն են մեղավոր» ձեւակերպմամբ փորձեց արդարանալ ժամանակավոր տնօրենը, որի գործունեությանն առավել մնարամասն կանդրադառնանք առաջիկայում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր