211652_close_icon
views-count2671 դիտում article-date 14:10 17-02-2022

Արցախից տեղահանված ընտանիքները հիփոթեքով բնակարան գնելու դեպքում պետական աջակցություն կստանան

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 17-ի նիստում հաստատեց Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին, այդ ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակն ընդլայնվում է:

Այս որոշմամբ սահմանվում է Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների կողմից հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում պետական աջակցության ծրագիրը, ծրագրի շրջանակներում նախատեսված աջակցության չափը, ծրագրի պայմանները։ 

Նախագծի 16-րդ կետում նշված ֆինանսավորման չափերի տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ծրագրի շրջանակներում խրախուսվում է Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքի ձեռքբերումն ու անհատական բնակելի տների կառուցումը և տեղահանված բնակչության վերադարձն իրենց բնակավայրեր։

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում տեղի կունենա ծախսերի ավելացում տարեկան մինչև 3.4 մլրդ դրամի չափով:

Նմանատիպ նյութեր