2138 դիտում
22:40 18-02-2022
Սիրված մշակութային օջախը հանդես եկավ գեղեցիկ նախաձեռնությամբ. Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Չարենցը Ազգայինում. 125 ցուցանմուշ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գիրք նվիրելու օրը Հայաստանում և Արցախում 2008 թվականից նշվող նախաձեռնություն է։
Օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Տարեցտարի տոնն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում և ստանալով համազգային բնույթ: Այս գեղեցիկ օրը սահմանվել է սիրված մտավորական Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և Հայաստանի կառավարության որոշմամբ։
Տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ, ինչպես նաև պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային գրադարանների միջև։ Տոնի նպատակն է ընթերցանության և գրքի նկատմամբ սերը ժառանգել նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնել գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին։ Օրվա տոնական ավանդույթներից է մտերիմ մարդուն որևէ հետաքրքիր գիրք նվիրելը: Այդ օրը վերածվում է տոնի բոլոր գրադարանների աշխատակիցների, հրատարակիչների գրքասերների մոտ:
Նշված օրը տոնական է, բոլոր գրադարաններում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, ցերեկույթներ, շնորհանդեսներ և ի վերջո մեկը մյուսին նվիրում են նոր հրատարակված գրքեր,ամսագրեր և այլն:
Ցանկանում եմ ներկայացնել մի շատ հետաքրքիր ու գեղեցիկ նախաձեռնության մասին,որը տեղի ունեցավ ընթերցասեր ու արվեստասեր հասարակության սիրված կրթօջախներից մեկում՝Հայաստանի ազգային գրադարանում սույն թվականի փետրվարի 18-ին:Այսպիսով՝ գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ միջմշակութային համագործակցության շրջանակում տեղի ունեցավ «Չարենցը Ազգայինում. 125 ցուցանմուշ» խորագրով ժամանակավոր ցուցադրություն Հայաստանի ազգային գրադարանում:
Այս գեղեցիկ միջոցառումը տեղի ունեցավ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ։Միջոցառման խորագիրը պատահական չէր ընտրված,որը համապատասխանում էր սիրված բանաստեղծի հոբելյանի հետ,նշենք այն հանգամանքն,որ այս տարի լրանում է նրա ծննդյան 125 ամյակը:Ցուցադրությունն իր մեջ ներառում էր 125 ցուցանմուշ. 100-ը՝ գրադարանային, 25-ը՝ թանգարանային, 100 գրքեր Չարենցից 25 անձնական իրեր Չարենցից (ինքնաշեն գրիչ, թանաքաման, բացառիկ լուսանկարներ...):
Այս գեղեցիկ միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանն,ով հակիրճ ներկայացրեց օրվա ու միջոցառման խորագիրը:Իր ելույթը նա սկսեց Չարենցի Ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծության պատմությամբ ստեղծագործության պատմությամբ ու Խորհրդային Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանի Չարենցին ուղղված մեծարման խոսքերով՝նշելով այն հանգամանքն,որ սիրված մշակութային հաստատությունը՝Հայաստանի ազգային գրադարանը շարունակում է բացառիկ ցուցադրությունների շարքը՝նվիրված հայ մեծերին ու երախտավորներին:
Չարենցին տարբեր տեսանկյուններից ներկայացրեցին Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, սիրված մտավորական, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանը, գրականագետ, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանը, բանաստեղծի թոռնուհի Գոհար Չարենցը, Կոմիտասի անվան պետական նվագախմբային ֆակուլտետի դեկան ,պրոֆեսոր, Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը:
Միջոցառման ընթացքում գեղեցիկ երաժշտական համարներով հանդես եկավ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը,կատարելով Կոմիտաս-Ասլամազյան, Հայկական ժողովրդական մանրանվագներ. «Հաբրբան», «Ալ Այլուղս» ստեղծագործությունները։
Միջոցառման վերջում շնորհակալական ու Հայաստանի ազգային գրադարանի ու Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետագա համագործակցության մասին խոսեց Ժաննա Մանուկյանն՝իր երախտիքի խոսքերն ուղղելով բոլոր կազմակերպիչներին ու բանախոսներին:
Միջոցառումն ամփոփեց Բալասան Հարությունյանը կրկին Չարենցին ուղղված սարյանական գեղեցիկ խոսքերով:
Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված