2407 դիտում
15:14 21-02-2022
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. հրադադարը խախտել են ադրբեջանցիները. Արցախի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՊՆ-ից:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են: Հրադադարը նշված հատվածում իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ: Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան:
Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
1765 դիտում
14:49 25-11-2022
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Ասկերանում և Մարտունիում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ