1411 դիտում
20:04 22-02-2022
Աշխատանքային իրավունքներին առնչվող ի՞նչ խախտումներով են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին. հրապարակվել է արտահերթ զեկույց և իրազեկման թերթիկ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց աշխատանքային իրավունքների մի շարք խնդիրների վերաբերյալ, որի հիմքում Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների ուսումնասիրությունն է:
Հաշվի առնելով 2021 թվականի ընթացքում աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում առավել հաճախ հանդիպած խնդիրներն ու Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումները՝ առանձնացվել են երեք հիմնական իրավունքներ, որոնց շուրջ կատարվել է հետազոտությունը՝
1. Աշխատանքը կամայական չկորցնելու իրավունք,
2. Հանգստի իրավունք,
3. Վարձատրության իրավունք։
Յուրաքանչյուր առարկայական բաժնում ներկայացված են վերաբերելի հիմնարար փաստաթղթերը, միջազգային չափորոշիչները և բարձր դատարանների իրավական դիրքորոշումները։ Ընդ որում, ներկայացված են թե՛ հայաստանյան և թե՛ միջազգային աղբյուրները՝ ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրերի համապատասխան դրույթները, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի և ԵՄ արդարադատության դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, և այլն։
Արտահերթ զեկույցում տեղ են գտել բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկներ:
Պատրաստվել է նաև իրազեկման թերթիկ, որտեղ ամփոփված են ընդհանուր տեղեկություններ, թե ինչպես և երբ դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերով:
Արտահերթ զեկույցն ու իրազեկման թերթիկը պատրաստվել է Բուլղարիայի զարգացման օգնության աջակցությամբ ֆինանսավորվող «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում։
Արտահերթ զեկույց՝ https://bit.ly/3v8y3wj
Իրազեկման թերթիկ՝ https://bit.ly/3p6bzZ1
Հանրային կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
1217 դիտում
16:10 24-07-2019
Ո՞ր դեպքերում կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանին․ ՄԻՊ-ը տեղեկատվական թերթիկ է հրատարակել
1667 դիտում
16:48 12-03-2020
Ի՞նչ իրավունքներ ունի հոգեբուժարանում գտնվող մարդը և ինչպե՞ս դիմել Պաշտպանին․ հրապարակվել է տեղեկատվական թերթիկ
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան