4280 դիտում
10:33 24-02-2022
Կիևում և այլ քաղաքներում լսվել են պայթյուններ․ «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի վաղ առավոտյան հայտարարել է Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություն սկսելու մասին՝ ասելով, որ ինքը գործում է ի պատասխան Ուկրաինայի սպառնալիքների և զգուշացրել է այլ երկրներին չմիջամտության մասին։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Հեռուստաուղերձում նա հավելել է, որ նրանք, ովքեր դեմ են Ռուսաստանի գործողություններին Դոնբասի տարածաշրջանում, կբախվեն «հետևանքների, որոնք երբեք չեն տեսել»։
Մոտավորապես միևնույն ժամանակ մի քանի ուժեղ պայթյուններ են լսվել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ քաղաքի կենտրոնից հեռու։ Լրատվամիջոցների հաղորդմամբ պայթյուններ են լսվում նաև Օդեսայում, Խարկովում և այլ քաղաքներում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարության մեջ ասել է, որ Ուկրաինայի ժողովուրդը բախվել է «ռուսական ռազմական ուժերի կողմից հրահրված և անհիմն հարձակմանը»։
«Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմ, որը կբերի մարդկային աղետալի կորուստներ և մարդկային տառապանքներ»,- ասել է Բայդենը։ «Միայն Ռուսաստանն է պատասխանատու այս հարձակման արդյուքում գրանցվվող մահերի և ավերածությունների համար, և Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները կպատասխանեն միասնական և վճռական կերպով: Աշխարհը պատասխանատվության կենթարկի Ռուսաստանին»։
Բայդենն ասել է, որ հինգշաբթի առավոտյան G-7-ի ղեկավարների հետ խոսելուց հետո նա կհայտարարի հետագա հետևանքների մասին, որին կառերեսվի Մոսկվան Ուկրաինայի և համաշխարհային խաղաղության և անվտանգության դեմ ագրեսիա իրականացնելու համար:
Միացյալ Նահանգները և Ուկրաինայի այլ արևմտյան դաշնակիցները այս շաբաթվա սկզբին մի շարք պատժամիջոցներ սահմանեցին ռուս պաշտոնյաների և երկրի ֆինանսական համակարգի դեմ և դադարեցրին ռուսական գազատարի նախագիծը՝ նախազգուշացնելով, որ Ռուսաստանի հետագա գործողությունները Ուկրաինայում կհանգեցնեն ավելի կոշտ պատժամիջոցների:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, ով չորեքշաբթի հայտարարել է, որ ավելի շատ պատժամիջոցներ են անհրաժեշտ Պուտինի հետագա ագրեսիան դադարեցնելու համար, հինգշաբթի Twitter-ում գրել է, որ Ռուսաստանի առաջնորդը սկսել է «լայնածավալ ներխուժում Ուկրաինա»:
«Ուկրաինայի խաղաղ քաղաքները հարվածների տակ են. Սա ագրեսիվ պատերազմ է»,- գրել է Կուլեբան: «Ուկրաինան կպաշտպանի իրեն և կհաղթի։ Աշխարհը կարող է և պետք է կանգնեցնի Պուտինին: Այժմ եկել է գործելու ժամանակը»:
Լրատվամիջոցները հաղորդում են , որ փակվել է ուկրաինական օդային տարածքը: Հայտնի է, որ երկրում հայտարարել է ռեզերվիստների հավաքագրման մասին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է Ռուսաստանի հարձակումը՝ այն անվանելով «միջազգային իրավունքի կոպիտ խախտում»։
«Եվս մեկ անգամ, չնայած մեր բազմիցս զգուշացումներին և դիվանագիտության մեջ ներգրավվելու անխոնջ ջանքերին, Ռուսաստանը ընտրել է ինքնիշխան և անկախ երկրի դեմ ագրեսիայի ուղին»,- ասվում է Ստոլտենբերգի հայտարարության մեջ։ «Ես կոչ եմ անում Ռուսաստանին անհապաղ դադարեցնել իր ռազմական գործողությունները և հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն՝ որոշելու Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների հետևանքները: Մենք կանգնած ենք Ուկրաինայի ժողովրդի կողքին այս սարսափելի պահին: ՆԱՏՕ-ն կանի ամեն ինչ՝ պաշտպանելու ու պահպանելու իր բոլոր դաշնակիցներին»:
Պուտինի խոսքերը հնչեցին կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ խնդրեց Պուտինին խուսափել հակամարտությունից:
«Այս գիշեր ես միայն մեկ բան ունեմ ասելու իմ սրտի խորքից. նախագահ Պուտին, դադարեցրե՛ք ձեր զորքերին հարձակումը Ուկրաինայի դեմ: Խաղաղությանը հնարավորություն տվեք։ Չափազանց շատ մարդիկ արդեն մահացել են»,- ասել է Գուտերեշը։
Չորեքշաբթի օրը մեկ այլ լայնածավալ կիբերհարձակում է հասցվել Ուկրաինայի կառավարության կայքերին, քանի որ Պենտագոնը հայտարարել է, որ ռուսական ուժերը մոտեցել են Ուկրաինայի սահմաններին՝ պատրաստ լինելով «ռազմական գործողություններ իրականացնել» «գրեթե ցանկացած պահի»:
«Մենք հավատում ենք, որ նրանք պատրաստ են», - չորեքշաբթի լրագրողներին ասել էր Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Քիրբին։
Նա ասել է, որ Պենտագոնը կարծում է, որ «ռուսական հավելյալ ռազմական ուժեր են տեղաշարժվում» դեպի Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ, սակայն նա չի տրամադրել այս երկու շրջաններ մտցրած ռուսական զորքերի թվի վերաբերյալ մանրամասներ։
«Ամերիկայի ձայնը» ինքնուրույն չի հաստատել Դոնբասում ռուսական լրացուցիչ զորքերի առկայության մասին տեղեկությունը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ռուսական պետական լրատվամիջոցներին ասել է, որ ռուսամետ անջատողականների կողմից վերահսկվող ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարները չորեքշաբթի օգնություն են խնդրել Պուտինից Ուկրաինայի զինված ուժերի դեմ պայքարելու համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի ուշ երեկոյան դիմել էր ժողովրդին։
«Ուկրաինայի ժողովուրդը և Ուկրաինայի կառավարությունը խաղաղություն են ուզում», - ասել էր նա ռուսերեն՝ համազգային արտակարգ դրություն հայտարարելուց ժամեր անց: Եթե ազգը ենթարկվի հարձակման, «մենք կպայքարենք», - նշել է նա:
Նա շարունակեց՝ հերքելով Ռուսաստանի պնդումները, թե Ուկրաինան սպառնալիք է, և ասաց, որ ներխուժումը հազարավոր կյանքեր կարժենա։
Նա նաև ասաց, որ փորձել է զանգահարել Պուտինին, սակայն Կրեմլից պատասխան չի եղել։
Այս շաբաթվա սկզբին Պուտինը որոշեց, որ Ուկրաինայի արևելյան Լուգանսկը և Դոնեցկը անկախ պետություններ են։ Նա նաև ասաց, որ «խաղաղապահ ուժեր» է ուղարկում ուկրաինական սահմանին՝ առաջացնելով 1991 թվականից անկախ նախկին խորհրդային հանրապետության հետ ավելի լայն կոնֆլիկտի մտավախությունը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստան և հորդորել այնտեղից որևէ մեկին անհապաղ հեռանալ՝ պնդելով, որ Մոսկվայի «ագրեսիան» կարող է սահմանափակել հյուպատոսական ծառայություններ մատուցելու հնարավորությունը։
Ռուսաստանը սկսեց տարհանել իր դիվանագիտական ներկայացուցչությունները Ուկրաինայից, և չորեքշաբթի կեսօրից հետո Ռուսաստանի դրոշն այլևս չէր ծածանվում Կիևում իր դեսպանատան վրա, որտեղ ոստիկանությունը շրջապատել էր շենքը:

Նմանատիպ նյութեր
1114 դիտում
21:01 19-09-2023
Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել․ Արտակ Բեգլարյան
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»