211652_close_icon
views-count66430 դիտում article-date 14:29 24-02-2022

Երևան-Մոսկվա 930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում՝ ռուսական ավիակարգավարների հրահանգով

Այս պահին «Արմենիա» ավիաընկերության չվերթերը Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։ Այս մասին տեղեկանում ենք ավիաընկերությունից:

«Ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթն այլ՝ ավելի երկար երթուղով իրակացնելու համար։ Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող 930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում ռուսական ավիակարգավարների հրահանգով։

 

Համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո 930 չվերթը շարունակելու է չվերթը դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան», - նշված է «Արմենիա» ավիաընկերության տարածած հաղորդագրությունում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր