211652_close_icon
views-count1588 դիտում article-date 17:04 26-02-2022

Երևանի Կինոյի տան դահլիճը համալրվում է նոր սարքավորումներով և տեխնիկայով

Երևանի Կինոյի տան 510 տեղանոց մեծ դահլիճը համալրվում է նոր սարքավորումներով և տեխնիկայով։  Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է «Ոսկե Ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։ 

«Երևանի Կինոյի տան 510 տեղանոց մեծ դահլիճը (շուտով` նաև մյուսները) արդեն համալրվում է նոր էկրանով, բարձրակարգ DCP պրոյեկցիայով, JBL 5.1 բարձրորակ ձայնային դոլբի համակարգով, որոնց գործարկման համար Երևան են ժամանել գերմանացի մասնագետներ: Նրանք ապահովում են նաև Բեռլինի կինոթատրոնների ցուցադրությունների որակը»,- գրել է Ավետիսյանը։

Վերջինիս խոսքով՝ շուրջ մեկ տարի տևած նախագիծը,  Հայաստանի կինոգործիչների միության հետ համատեղ, շնորհիվ GIZ Armenia և Geothe Center Yerevan կազմակերպությունների՝ իրականացրել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը:
 

Նմանատիպ նյութեր