48277 դիտում
10:03 27-02-2022
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Mercedes-ը բախվել է բետոնե սյուներին և մի քանի պտույտ շրջվել. 28-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գավառի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչութայան պետ Արթուր Մկրտչյանը և ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գավառի բնակիչ, 28-ամյա Տիգրան Բոշյանն էր:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 23:00–ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի «Ազատապադյոմ» կոչվող ճանապարհահատվածում Գավառի բնակիչ, 28-ամյա Էդիկ Գևորգյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե սյուներին, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Վթարի հետևանքով Տ. Բոշյանը տեղում մահացել է:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+