53472 դիտում
10:13 28-02-2022
Գյումրու կենտրոնում 35-ամյա տղամարդու սպանության համար որոնվում է 3 անձ, 2-ը հարազատ եղբայրներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետ Վարդան Վարդանյանի), ոստիկանության Շիրակի մարզային վարչության (վարչության պետ Արամ Ղազարյանի), ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Արամ Ղարիբյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Թորոյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ գործողություններ, պարզել են փետրվարի 27-ին Գյումրի քաղաքում Գյումրու բնակիչ Վ. Հարությունյանի սպանության դեպքի որոշ մանրամասներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տիգրանյան փողոցի 100 հասցեի դիմաց Գյումրու բնակիչներ՝ 28-ամյա Աշոտ Տրդատյանը, 25-ամյա Կարեն Տրդատյանը և 30-ամյա Հրաչ Մալխասյանը վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկել Վ. Հարությունյանին, որի ընթացքում Հ. Մալխասյանը դանակով հարվածել է Վ. Հարությունյանին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։
Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալներ Ա., Կ. Տրդատյաններին և Հ. Մալխասյանին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. և Կ. Տրդատյանները հարազատ եղբայրներ են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 27-ին սպանություն էր տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 01:05-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Գյումրու Կումայրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Աթարբեկյան փողոցի «Անդրանիկի» արձանի դիմացից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխել դանակահարված մի քաղաքացու:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Վահրամ Ենգոյանը, բաժնի պետ Ղարիբյանը:
Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Թորոյանի գլխավորությամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորն իրենց մոտ է տեղափոխվել «աջ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ:
Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա Վահագն Հարությունյանն էր:
Ոստիկանները Տիգրանյան փողոցի թիվ 100 հասցեի դիմաց հայտնաբերել էին արնանման հետքեր: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
84446 դիտում
11:34 27-01-2023
Արտակարգ դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում. բերման են ենթարկվել 2 հարազատ եղբայրներ