211652_close_icon
views-count102776 դիտում article-date 18:16 01-03-2022

«80 ընտանիք վաղվանից սոված ա մնալու». «Լուսակերտը» փակվում է, 8 հազար հավերը անվճար բաժանում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան Նոր Գեղի համայնքում այսօր բաժանելու է իր 8 հազար հավն ու փակվելու է, 88 աշխատող մնում է անգործ: Թռչնաֆաբրիկայի աշխատակիցներն այսօր՝ մարտի 1-ին բողոքի ակցիա էին իրականացնում ֆաբրիկայի մոտ:

«Լուսակերտ» ՍՊԸ-ն ամբողջությամբ փակվում է: Արդեն 35 տարի աշխատում ենք այս ֆաբրիկայում, առաջին անգամ ենք նման իրավիճակի հանդիպում, որ ֆաբրիկան կանգնի լուծարման եզրին: Խոշոր տնտեսվարողներն այնքան են էժանացրել ձուն, որ մեր թռչնանոցը չի կարող գոյատեւի: Կերը թանկացել է, գազը, լույսը, թանկացել են: Էնքան է էժանացել ձուն, որ իր ծախսերը չի հանում: Այստեղ 80 հոգի են աշխատում  եւ մեր գոյության աղբյուրը այս թռչնանոցն է, մենք կանգնելու ենք փաստի առաջ, 80 ընտանիք սոված են մնալու»,-ասաց աշխտակիցներից մեկը:

Նրանք նշեցին, որ դիտավորություն են տեսնում այս ամենում. «Նման բան եղել է նաեւ 2010-ին, երբ խոշորները ուզում էին սնանկացնեն փոքրերին: Բայց այն ժամանակ դիմացանք: Թռչնաֆաբրիկան դիմելու է կառավարությանը փոխհատուցման խնդրանքով,- ասաց աշխատակիցներից մեկը:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադառնալով այս թեմային, նշել էր, որ ճիշտ չեն պնդումները, թե «Շիրակ» թռչնաֆաբրիկան դեմպինգ է իրականացնում՝ հատուկ գցելով գները. ««Շիրակ» թռչնաֆաբրիկայի շեմը 10 տոկոսին էլ մոտ չէ ու չի կարող դեմպինգ իրականացնել: Եթե շուկան չկայացավ, այս խնդիրները լինելու են, շղթա է գործում՝ մի սուպերմարկետում գինն իջնում է, մյուս տնտեսվարողները ևս սկսում են գինը իջեցնել: Չի կարող շուկայում 4 կամ 5 տոկոս ունեցող տնտեսվարող սուբյեկտն իրականացնել դեմպինգ», - ասաց նա:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 185+
185+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր