211652_close_icon
views-count13902 դիտում article-date 19:49 06-03-2022

Ասել եմ ու ասում եմ. թուրքը հայի ոխերիմ թշնամին է, ռուսը՝ հայի ոխերիմ բարեկամը. Արթուր Եղիազարյան

Ուզում եք սիրեք կամ ատեք ռուսին ու Ռուսաստանը, ուկրաինացուն ու Ուկրաինան, եթե հավասարակշիռ ու սթափ չեք կարող վերաբերվել, մեկ է՝ դրանից աշխարհում ոչինչ չի փոխվելու, բայց մի բան հաստատ պետք է ընկալել, որ Ուկրաինայում ՌԴ-ի պարտության կամ հետքայլի դեպքում աննկարագրելի վտանգի առաջ է կանգնելու Հայաստանը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը:

«Սա, իմ կարծիքով, կարծում եմ թեորեմ չի, այլ աքսիոմ։ Ոչ միայն պետականություն կորցնելու վտանգ, այլ նաև՝ ֆիզիկական գոյության։ Ու աշխարհի այս նույն «մարդկային արդարությունը» կույր է լինելու, ինչպես կույր եղավ 2020 թվականին։ Մեկ գրամ անգամ կասկած չունեմ։

Ասել եմ ու ասում եմ. թուրքը հայի ոխերիմ թշնամին է, ռուսը՝ հայի ոխերիմ բարեկամը։ Ցավոք սրտի՝ մենք այս երկուսի արանքում ենք։ Եթե հեքիաթային այլ տարբերակներից կտրվենք՝ մեր ընտրությունն էլ այս երկուսի միջև է։ Սա է իրականությունը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր