1917 դիտում
12:01 08-03-2022
Դուք ինքներդ ճակատագիր եք ու, միաժամանակ, դուք ճակատագիր եք որոշում․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի՝ Կանանց տոնի առթիվ, որում ասվում է.
«Սիրելի՛ կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ այս տոնական օրվա առթիվ:
Կանանց տոնն ուրախության, դրական զգացմունքների ու խոհերի տոն է, որոնց աղբյուրը դուք եք,
սիրելի՛ կանայք՝ որպես մայր և կին, որպես դուստր և քույր:
Դուք ինքներդ ճակատագիր եք ու, միաժամանակ, դուք ճակատագիր եք որոշում:
Դուք ընտանիքի մասին մտածում եք նույնիսկ երբ դեռ ընտանիք չունեք, երեխայի մասին մտածում եք նույնիսկ երբ նա դեռ չի ծնվել, որովհետև ձեր մեջ եղած սերն ու հոգատարությունը երբեք չեն վերջանում, իսկ սկսվում են ձեր իսկ ծննդյան հետ:
Սիրելի՛ կանայք,
Ձեզ նվիրված պաշտոնական տոնը նշվում է գարնան առաջին ամսին՝ մարտին, սակայն դուք գարուն եք նվիրում անկախ տարվա եղանակից՝ ձեր էությամբ, ձեր կանացիությամբ, ջերմություն, երջանկություն ու սեր պարգևելու ձեր բացառիկությամբ, միայն ձեզ՝ կանանց բնորոշ հատկանիշներով և Աստծուց ու բնությունից միայն ձեզ տրված առաքելությամբ:
Մաղթում եմ, որ երբեք չպակասի սերը ձեր հանդեպ, որովհետև, հավատացած եմ, որ ձե՛ր մեջ այն երբեք չի պակասում:
Առողջություն, խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք ձեզ, ձեր ընտանիքներին ու հարազատներին»։
Նմանատիպ նյութեր
1016 դիտում
10:54 28-05-2022
Մայիսի 28-ը տիրող իրավիճակի դեմ միասնականորեն պայքարելու հաղթական որոշում էր. Ալեն Սիմոնյանի ուղերձը
1942 դիտում
16:34 02-09-2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ
Այս բաժնից
877 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
631 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
700 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան