211652_close_icon
views-count31204 դիտում article-date 21:26 08-03-2022

«Հացն էլ կթանկանա, կարտոֆիլն էլ․ պարենային ճգնաժամ է սկսվում»․Շիրակցի ֆերմերները ոտքի են կանգնել. aravot.am

aravot.am-ը գրում է. Շիրակի մարզի ֆերմերները դժգոհ են կառավարության՝ պարարտանյութի սուբսիդավորման մասին տված նախնական խոստումը չկատարելուց։ Նրանք սկսել են բողոքի ցույցեր, երեկ մոտ մեկ ժամով կառավարությանը մեսիջ հղելու նպատակով փակել էին Գյումրի-Երևան մայրուղին։ Նրանք նախազգուշացնում են, որ երկրում սկսվում է պարենային ճգնաժամ, թանկանալու են պարենամթերքի՝ հացի, կարտոֆիլի գները։

Երեկ բողոքի ցույցին մասնակցած ֆերմերներից մեկը՝ Գևորգ Մխիթարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Կառավարությունից լրիվ ուրիշ բան խոսք տվեցին, հիմա ուրիշ բան են որոշել։ Սկզբում ասացին, որ 50 տոկոսով կսուբսիդավորեն, հետո սուբսիդիան դարձավ 9 հազար դրամ։ Այսինքն՝ հիմա պարարտանյութը կարող է ավելի թանկանալ, ու իրենք որպես սուբիսիդիա ընդամենը 9 հազար դրամ հատկացնեն։

Դոլարի կուրսը բարձրացել է։ Ենթադրենք պարարտանյութը 20 հազար դրամ է, իրենք ուզում են 9 հազարը սուբիսդավորեն, բայց քանի որ դոլարի կուրսը բարձրանում է, կարող է վաղը բերեն ավելի թանկ գնով, ասենք 30 հազար դամով ու ասեն՝ թանկ գնով ենք բերել, 9 հազարը որպես սուբիսիդա կտանք, մնացածը դուք վճարեք։ Մեր վախը հենց դա է»։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր