2531 դիտում
09:05 09-03-2022
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը դոփում է տեղում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ ԱԺ նախագահի կարգավիճակում 2020 նոյեմբերի 10-ին բռնություն կիրառելու մասով հարուցված քրեական գործը դոփում է տեղում: Բանն այն է, որ մեզ հետ զրույցում գործով մեղադրյալները նշեցին, որ տեւական ժամանակ է, ինչ իրենց մասնակցությամբ նախաքննական մարմինը որեւէ քննչական գործողություն չի իրականացնում: Հետաքրքիր է՝ ինչ է 1 տարի 4 ամիս քննում ԱԱԾ-ն եւ դեռեւս չի կարողանում պարզել:
Հիշեցնենք, որ 2020 նոյեմբերի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես՝ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում զանգվածային անկարգություններ եղան: Բացի այդ, նույն օրը Երեւան քաղաքում ծեծի ենթարկվեց ՀՀ ազգային ժողով նախկին նախագահ, արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1474 դիտում
09:48 09-11-2022
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքից երկու տարի անց գործը դոփում է տեղում. «Ժողովուրդ»
2551 դիտում
09:08 20-04-2023
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը կգնա դատարան․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը