54258 դիտում
14:11 10-03-2022
Այսուհետ ավտոմեքենա վաճառելիս պետք չի լինի «զրոյական տեղեկանք» տանել. հարկերը կարող են վճարել տեղում
Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որը վերաբերում է տրանսպորտային միջոցների պետական գրանցման հետ կապված վարչարարության բարելավմանը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ սա թվայնացման լավ օրինակ է, որով մի շարք պրոցեսներ կհեշտացվեն քաղաքացիների համար:
«Հիմա շարժական գույքի պետական գրանցման դեպքում կարեւոր է, որ քաղաքացին ներկայացնի այդ գույքի հետ կապված պարտականություններ, պարտքեր չունենալու այսպես ասած, զրոյական տեղեկանք : Դրա համար մեր քաղաքացիները պարտավոր էին գնալ հմայնքապետարան կամ վարչկան ղեկավարի մոտ՝ այդ տեղեկանքը թսթային տարբերակով բերելու : Հատկապես դժվարություն է առաջանում, երբ այդ մեքենան տարբեր մարզերում է գրանցված: Նախորդ տարվանից գործարկվել է էլեկտրոնային համակարգ, որով մեր քաղաքացիները կարողանում են անշարժ գույքի հետ կապված վճարումներ իրականացնել: Հիմա մենք այդ համակարգում լրացում ենք իրականացնում եւ շարժական գույքն էլ ենք այդ բազայի մեջ մտցնում, եւ մեր քաղաքացիները, որոնք նույնիսկ ոստիկանությունում պարզեն, որ որոշակի պարտք ունեն, չեն վճարել, կարող են մի քանի րոպեում մտնել համակարգ, արագ իրենց վճարումն անել եւ ավարտել իրենց գործը»,- ասաց նախարարը:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշմամբ երկու խնդիր է լուծվում. «Նախ, զրոյական տեղեկանքը թղթային տրբերակով ընդհանրապես վերացնում ենք: Երկրորդ, եթե նույնիսկ զրոյական վիճակ չէ գույքային հարկերի վճարման առումով, դրա համար պարտադիր չէ, որ քաղաքացին այցելի տեղական ինքնակառվարման մարմին եւ օրինակ, ՃՈ-ում կամ որեւէ այլ մարմնում գործողություն անելիս կարող է էնտեղից վճարումն անել»,- ընդգծեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2797 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3952 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին