211652_close_icon
views-count313073 դիտում article-date 22:59 12-03-2022

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ բախվել են Toyota Land Cruiser Prado-ն, Toyota Ipsum-ը և Nissan Teana-ն. կա 1 զոհ, բժիշկները մի քանի հոգու օգնություն են ցուցաբերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 22:00-ի սահմաններում, Սեբաստիա փողոցի 56 հասցեի դիմաց, բախվել են Toyota Land Cruiser Prado, Toyota Ipsum և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ մի քանի հոգու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
 
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
 
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին վթարի վայրով անցնող Nissan Altima մակնիշի ավտոմեքենայի վարորդնն ու ուղևորները:
 
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ:
 
Փաստի առթիվ Ա, Փարսադանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
 
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և բժշկական օգնությունը ստացած անձանց ինքնությունը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 253+
253+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր