3774 դիտում
20:11 13-03-2022
Արցախը հայաթափելու խնդիր է դրված ու դա ոչ մեկին հետաքրքիր չէ. Նաիրա Զոհրաբյան
Արցախը հայաթափելու խնդիր է դրված ու դա ոչ մեկին հետաքրքիր չէ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Այս օրերին Փարիզում եմ։
Կենտրոնական փողոցների բազմաթիվ շենքերի պատշգամբներից կախված է Ուկրաինայի դրոշը։ Մեծ ու փոքր համայնքապետարանների վրա փակցված է Ուկրաինայի դրոշը։ Ամենուր բացված են հատուկ ծառայություններ, որտեղ օգնություն են հավաքում ուկրաինացիների համար։ Խանութում, եթե անգամ 20 կիլոմետրանոց հերթ է եւ հերթում ծեր մարդիկ կան, միեւնույն է՝ ուկրաինացի բիցեպսավոր ջահելը սպասարկվում է արտահերթ ու բոլորը խոնարհաբար նրան ճանապարհ են տալիս։
Էս լացացնող հումանիզմի ֆոնին Արցախում հումանիտար ճգնաժամ է՝ կապի, էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարման պարբերական խափանումներ, իսկ մարտի 8-ից գազատարի վնասում, ինչը ակնհայտորեն արել է Բաքուն։
Տները, հիվանդանոցները, դպրոցները մնացել են առանց ջեռուցման, չեն կարողանում աշխատել հացի արտադրամասերը, իսկ ադրբեջանցիները արցախցի սակրավորներին թույլ չեն տալիս մտնել վնասված գազատարի տարածք։
Այս ամենն արվում է Արցախը հայաթափելու համար, մինչդեռ հումանիտար այս աղետի վրա թքած ունեն թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ միջազգային հանրությունը, ով Ուկրաինայի համար հումանիզմի սալյուտներ է անում։
Ի դեպ, չմոռանանք, որ էս ֆոնին Ադրբեջանը հայտարարում է, որ 5 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ է ուղարկել Հայաստանին եւ սպասում է պատասխանի, ինչի բովանդակությանը հայ ժողովուրդը, բնականաբար, տեղյակ չի։
Արցախում հումանիտար ճգնաժամի համար բոլոր միջազգային կառույցները ոտքի հանելու փոխարեն՝ Փաշինյանը կառավարության նիստում մեծ ուրախությամբ ավետում է, որ թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքների փուլ։
Իսկ երբ Փարիզում տարբեր պաշտոնյաների եւ պատգամավորների բացատրում ես, որ եւս մի քանի օր, ու Արցախում անդառնալի պրոցեսներ կարող են լինել, նրանք տալիս են խիստ տրամաբանական հարց՝ բա ինչո՞ւ ընդամենը մի քանի օր առաջ Մակրոնին հանդիպած Փաշինյանն այդ մասին ոչինչ չասաց, եւ ինչո՞ւ էր Թուրքիայում ձեր ԱԳ նախարարը երջանկությունից փլվում՝ Չավուշօղլու թաթը գրկած»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2450 դիտում
17:15 13-08-2021
Արցախը հայաթափելու Ադրբեջանի փորձերը ձախողված են. Դավիթ Բաբայան
1887 դիտում
12:33 02-08-2022
Ադրբեջանի սադրիչ գործողությունները Արցախը հայաթափելու ռազմավարության տակտիկական քայլերի մասն են․ ԱՀ դատախազություն
1096 դիտում
17:09 03-12-2022
Արցախը հայաթափելու, այնտեղ ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի գերնպատակը մնացել է անփոփոխ. Արցախի ԱԳՆ
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»