211652_close_icon
views-count58263 դիտում article-date 12:35 15-03-2022

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. BMW-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում, կա 3 վիրավոր, ճանապարհն էլ եղել է անցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 35-ամյա Դավիթ Պետրոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ. Պետրոսյանն ու ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ, 25-ամյա Հարություն Պետրոսյանը և 50-ամյա Հովսեփ Պետրոսյանը օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհաին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Նասոյանի գլխավորությամբ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլոր վիրավորները ազգականներ են, ճանապարհն էլ եղել է անցանելի։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր