211652_close_icon
views-count1568 դիտում article-date 19:52 17-03-2022

Մեծ հույսեր Լևոն Աղասյանի հետ՝ մեկնարկող աթլետիկայի աշխարհի առաջնությունում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մարտի 18 -20 –ը  տեղի կունենա մարզասրահներում անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությունը:

Հայաստանի առաջատար եռացատկորդ, կապանցի Լևոն Աղասյանը արդեն մեկնել է մրցավայր: Այնտեղ նրան դիմավորել է հեռացատկում Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր, մարզաձևի հայկական ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Նրա հետ հեռախոսազրույց ունեցանք: Ասաց, որ իրենք տեղավորված են բարձրակարգ հյուրանոցում , ստեղծված են մարզումային անհրաժեշտ բոլոր պայմանները:

Աղասյանը մեկնարկի կելնի հենց մարտի 18 –ին: Հայտավորված են աշխարհի 16 ուժեղագույն եռացատկորդները : Նրանցից  յուրաքանչյուրը որակավորման փուլում  երեք ցատկ  կկատարի:  Հաջողակ ությակը կմտնի գլխավոր եզրափակիչ, որտեղ դարձյալ երեքական փորձով  մրցողները կպայքարեն խաղարկվող մեդալների համար:

Հուսանք, որ Լևոնը իրենը կանի:

Նմանատիպ նյութեր