1348 դիտում
13:36 18-03-2022
Հայաստանը բարելավել է իր դիրքերը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում․ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը։
Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակալի հաջողություններ է գրանցել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում, որոնք, Համբարձում Մաթևոսյանի գնահատմամբ, իրականություն են դարձել նաև Խորհրդի և Խորհրդին կից գործող աշխատանքային խմբի ջանքերով։ Փոխվարչապետն այս երևույթի դեմ պայքարում առաջընթացի գրավականներից է համարել նաև միջգերատեսչական համագործակցության բարձր մակարդակը, ինչպես նաև Հայաստանին մեծապես աջակցող գործընկերների՝ Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ կառավարության ու միջազգային և հասարակական կազմակերպությունների ջանքերը։
«Չնայած ոլորտում գրանցած առաջընթացին՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ուղղորդում են մեզ առավել մեծ ջանքեր գործադրել և առավել ակտիվ գործունեություն ծավալել դիրքերը բարելավելու ուղղությամբ», - նշել է փոխվարչապետ Մաթևոսյանը և բոլորին մաղթել արդյունավետ աշխատանք։
Օրակարգի համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» շրջանակում 2021 թվականին իրականացված աշխատանքները՝ տեղեկացնելով, որ նախատեսված 19 գործողություններից բոլորը կատարված են։
Այնուհետև, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ, խորհրդի քարտուղար Արմեն Ղազարյանը ներկայացրել է ոլորտի արդի մարտահրավերները, դրանց դիմակայելուն ուղղված գործողությունները, իսկ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Հովհաննիսյանն անդրադարձել է «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի նպատակներին ու կատարված աշխատանքներին։

Նմանատիպ նյութեր
1720 դիտում
16:00 09-07-2021
ՀՀ-ն բարելավել է իր դիրքերը․ հրապարակվել է թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը
3209 դիտում
22:14 10-07-2018
Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում. ՏՀԶԿ
1622 դիտում
10:19 30-03-2022
Հայաստանը խելացի ներդրումների համառ ջատագովն է․ Համբարձում Մաթևոսյան
Այս բաժնից
886 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
778 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
691 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան