211652_close_icon
views-count3012 դիտում article-date 19:43 19-03-2022

Վահագն Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթակիր, Հարություն Մերդինյանն՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարում Հայաստանի թիմը նվաճեց առաջին երկու մեդալները։

Օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը նվաճեց հաղթողի կոչումը, նժույգ թափերի վարժության եզրափակիչում Հարություն Մերդինյանը դարձավ արծաթե մեդալակիր։

Աշխարհի գավաթի հերթական փուլային մրցաշարում 4 մարմնամարզիկով ներկայացած Հայաստանի թիմը մասնակից ունի նաև հենացատկի, ազատ վարժության եւ պտտաձողի վարժությունների եզրափակիչներում, որտեղ  մասնակցելու է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր