211652_close_icon
views-count27611 դիտում article-date 10:18 22-03-2022

Հողը «փախչում է» ԱՄՆ դեսպանատան «ոտքերի տակից»․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Բավական սիմվոլիկ իրավիճակ է ստեղծվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան համար: Բոլորովին վերջերս Իսակովի փողոցի այն հատվածում, որտեղ տեղակայված է դեսպանատունը իրականացվել էին ասֆալտապատման աշխատանքներ, սակայն պարզվում է` ջրատարների հետ կապված խնդիր է ծագել:

Եվ ասֆալտն է փչացել, եւ հողն է «փախչում» դեսպանատան «ոտքերի տակից»: Այս հատվածում իրականացվող անվերջանալի բարեկարգման աշխատանքներն իսկական պատուհաս է դարձել տրանսպորտային երթեւեկության համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր