211652_close_icon
views-count2911 դիտում article-date 09:13 24-03-2022

«Բա հայաթափումը հո պոզով և պոչով չի լինում»․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի ղեկավար Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ գրել էի ԵՊՀ-ի հանրային կապերի և մարքեթինգի վարչության (այսուհետ՝ վարչություն) հայաթափման մասին: Դե, վարչության ղեկավարն էլ պատասխանել է, որ ճիշտ չեմ ասում՝ վարչությունը միայն 3 անձով է հայաթափվել: Ես, իհարկե, գնահատում եմ վարչության ղեկավարի հայասիրությունը, սակայն եկեք հաշվենք:

Ուրեմն, ԵՊՀ-ի այդ վարչությունում մշտապես աշխատում է 8 անձ: Դրանից բացի՝ կա ևս 2 անձ, որոնք վերջերս են հայտնվել և, որոնց կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններն իրարամերժ են: Վարչությունում մշտապես աշխատողներից 3-ին ազատել են աշխատանքից, իսկ 3-ն ազատման վերաբերյալ դիմում են ներկայացրել: Պարզ մաթեմատիկական հաշվարկով (3+3=6) ստանում ենք, որ վարչությունից 6 անձ պակասել է: Եթե անգամ ընդունենք, որ իրարամերժ տեղեկություններով պայմանավորված կարգավիճակ ունեցող 2 անձն, այնուամենայնիվ, մշտապես աշխատողի կարգավիճակ են ձեռք բերել, ապա ստացվում է, որ վարչությունում մնացել է 2+2=4 աշխատակից: Այսինքն, 6 անձ գնացել է, 2+2 անձ՝ մնացել: Հաշվի առնելով, որ գնացածներց բոլորը հայ են, կրկին փաստում եմ, որ վարչությունը հայաթափվել է:

Բա հայաթափումը հո պոզով և պոչով չի լինում: Այ, եթե բոլորը գնային, ապա դրա անունն այլ կլիներ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր