1672 դիտում
15:50 25-03-2022
Հանրային քննարկման է դրվել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին նախագիծը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին›› նախագիծը:
Նախագծի ընդունման դեպքում կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ), որը հնարավորություն կընձեռի ՀՀ կառավարությանը և կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ընդունելու ՄԿՈՒ ոլորտը կարգավորող իրավական ակտեր: Նախագծով առաջարկվող լիազորող նորմերում լրացվել են նոր իրավական ակտեր, մասնավորապես՝ ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի ձևավորման և լիազորված մարմնի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների հատկացման կարգը:
Վերոնշյալ իրավական ակտերի ընդունումից հետո կսահմանվեն նոր մասնագիտությունների ներդրման, հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացման, ընդունելության տեղերի բաշխման նոր մեթոդաբանության, ինչպես նաև մանկավարժների մասնագիտական զարգացման և ատեստավորման համակարգերի ներդրում՝ կապակցված վարձատրության մեխանիզմներին:
Օրենքի նախագծով ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը լիազորվել է նաև ընդունել նոր իրավական ակտեր, որոնց հիման վրա կմշակվեն ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման, ատեստավորման, տարակարգերի տրամադրման մեխանիզմները, ոոնց արդյունքում կբարձրանա մանկավարժների աշխատավարձը:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է.
ներդնել քոլեջների և ուսումնարանների աշխատողների ատեստավորման և տարակարգի տրամադրման մեխանիզմներ՝ դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման հնարավորություններով,
քոլեջներում և ուսումնարաններում հանրակրթական առարկա դասավանդողներին տալ հնարավորություն ներգրավվելու «Հանրակրթության մասին» օրենքով ուսուցիչների համար նախատեսված վերապատրաստման ծրագրերին,
ներդնել տրանսպորտային ծախսերի փոխհատուցման մեխանիզմ՝ ուսանողների և դասախոսների համար:
Փոփոխության արդյունքում քոլեջների և ուսումնարանների համար սահմանվել է, որ դրանք կարող են ունենալ կազմակերպաիրավական այլ ձև, որը նախատեսված է օրենսդրությամբ. դրանով կստեղծվի իրավական հնարավորություն՝ մասնավորի հետ համատեղ կառավարման մոդելների ամբողջական ներդրման համար։
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև ապրիլի 2-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
757 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
652 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
703 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան