211652_close_icon
views-count2207 դիտում article-date 23:13 25-03-2022

Իհարկե մենք կհաղթենք Պորտուգալիային. Հյս. Մակեդոնիայի հավաքականի ավագ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի ավագ Ստեֆան Ռիստովսկին խոսել է ԱԱ-2022-ի անցումային խաղի կիսաեզրափակչում Իտալիային հաղթելու և պայքարը շարունակելու մասին, հայտնում է Armsport.am-ը:

«Ես դեռ շոկի մեջ եմ: Շատ ուրախացա հաղթանակի առթիվ: Ջերմ ընդունելություն ենք ակնկալում հայրենիքում: Արդյոք կարո՞ղ եք հաղթահարել Պորտուգալիայի արգելքը. իհարկե, մենք կհաղթենք: Ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք ու առաջ անցնենք»,- Ռիստովսկիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:

Անցումային խաղերի եզրափակչում Հյուսիային Մակեդոնիան Պորտուգալիայի հետ կվիճարկի ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլի ուղեգիրը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր