4086 դիտում
14:29 28-03-2022
Գնել Սանոսյանն ընդդիմադիր պատգամավորի հետ այցելել է ասորիներով բնակեցված Դիմիտրով համայնք
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ պատգամավոր Զեմֆիրա Միրզոևայի, Արարատի մարզպետի և Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավարի հետ այցելել է Դիմիտրով համայնք։
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նախարարը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները, քննարկում է ծավալվել ազգային փոքրամասնության ներկայացուցիչներով բնակեցված համայնքի միավորման հարցի շուրջ։
Բնակիչներից շատերն ընդգծել են, որ թեև սկզբնական շրջանում դեմ են եղել միավորմանը, սակայն ներկայուս ականատես են լինում համայնքում իրականացվող բազմաթիվ սուբվենցիոն ծրագրերի, որը, չմիավորվելու պարագայում, բացառապես համայնքի բյուջեով, անհնար կլիներ իրականացնել։
2022 թ․ սուբվենցիոն ծրագրով նախատեսված է Դիմիտրովի մանկապարտեզի վերանորոգումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1,326 մլրդ դրամ է, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինասնավորման նախնական չափը՝ 928 մլն դրամ։
Սուբվենցիոն ծրագրով նախատեսված է նաև Դիմիտրով բնակավայրի ոռոգման ջրի համակարգի կառուցում։ Այս ծրագրի ընդհանուր արժեքն էլ 82 մլն դրամ է, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինասնավորման նախնական չափը՝ 49,2 մլն դրամ։
Նախարարն ընդգծել է, որ մշտապես առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են պահելու համայնքը, համայնքի խնդիրները։
Բնակիչների հետ հանդիպումից հետո նախարարը շրջայց է կատարել Դիմիտրովում, ծանոթացել է վերանորոգման ենթակա մանկապարտեզի շենքային պայմաններին։ Այցելել է նաև Դիմիտրովի հիմնական դպրոց։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1898 դիտում
11:40 20-08-2021
Գնել Սանոսյանն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
1000 դիտում
11:17 23-12-2023
Գնել Սանոսյանն այցելել է ՀԷՑ. Քննարկվել են ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր
820 դիտում
18:17 22-03-2024
Գնել Սանոսյանն այցելել է Ջրային կոմիտե
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
475 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը