211652_close_icon
views-count68830 դիտում article-date 11:59 29-03-2022

Ողջ գիշեր պատկան մարմինները հսկայածավալ աշխատանքի արդյունքում բացել են Ստեփանավանի թունելի սկզբնամասում ձնահյուսի հետևանքով փակված ճանապարհը․ հեռացվել է մի քանի տոննա ձնահյուս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, ողջ գիշեր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Լոռու մարզպետի տեղակալներ Հովհաննես Ավետիսյանի, Գոռ Ասրյանի, Ճանապարհային դեպատամենտի տնօրեն Գոռ Ավետիսյանի, Ճանապարհային դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանի գլխավորությամբ՝ մինչև վաղ առավոտ շարունակվել են հսակայածավալ աշխատանքների կատարումը, ինչի շնորհիվ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը բացվել է։ 

Ողջ գիշեր նշված անձինք, ինչպես նաև «Վարմաշ» ՍՊԸ-ն՝ տնօրեն Ա․ Գալոյանի, «Արգիշտի 1» ՍՊԸ-ն՝ տնօրեն Սեյրան Դարբինյանի,  
«Լոռու Ճանշին» ՓԲԸ-ն՝ տնօրեն Արայիկ Վարդանյանի գլխավորությամբ նշված ճանապարհահատվածից հեռացրել են 8-12 մետր բարձրությամբ, 60 մետր երկրարությամբ, 7 մետր լայնությամբ ձնահյուսքը։ 

Ճանշինականները հատուկ տեխնիկաների միջոցով նշված հատվածից հեռացրել են մի քանի տոննա ձյուն։ 

Տեղում օգնության ձեռք են մեկնել նաև Ստեփանավանի, Վանաձորի համայնքապետարանները, ովքեր տրամադրել են 1-ական JCB տրակտոր։ Գյումրիից օգնության ձեռք են մեկնել նաև «Մերձմոսկովյան» ՓԲԸ-ն։ 

Այդ ընթացքում հետախուզական աշխատանքներ են կատարել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարական վարչության և նույն վարչության Ստեփանավանի ու Վանաձորի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։ 

Առաջին իսկ պահից հետախուզական աշխատանքներին մասնակցել են նաև Լոռիի փրկարարական ջոկատը։ 

Բարեբախտաբար տուժածներ չկան։

Ամբողջ գիշեր տեղում ՀՀ ոստկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի հանձանարարությամբ՝ ելնելով վարորդների անվտանգությունից, ուժեղացված ծառայույթուն են կատարել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկ Դավթյանի, Արամ Ադիբեկյանի և վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Այս պահին աշխատանքները շարունակվում են։ 

Ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որ արտակարգ իրավիճակ է ստեղծել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Բազում գյուղի վարչական տարածքում։ 

Ուժեղ ձնահյուսն  ամբողջությամբ փակել է Ստեփանավանի թունելի գլխավոր ճանապարհը։ 

Ճանապարհը փակած ձնահյուսի բարձրությունը կազմում է 8 մետր։

Այս պահին երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից։ 

Օպերատիվորեն ժամանել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ում հանձնարարականով ժամանել են նաև Լոռու մարզպետի տեղակալներ Հովհաննես Ավետիսյանն ու Գոռ Ասրյանը, ինչպես նաև  մարզպետարանի համապատասխան վարչությունների ու բաժինների պատասխանատուները։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 488+
488+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր