5622 դիտում
13:25 31-03-2022
Առաջիկա օրերին Կիևի մերձակայքում թեժ մարտեր են ծավալվելու. Մեծ Բրիտանիայի ՊՆ հետախուզություն
Կիևի մերձակայքում թեժ մարտեր են ծավալվելու առաջիկա օրերին։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության վերջին հետախուզական ամփոփագրում: Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության զինվորականները շարունակում են դիրքեր պահպանել Կիևից դեպի արևելք և արևմուտք՝ որոշ ստորաբաժանումների դուրսբերման ֆոնին։
Ինչպես նշվում է բրիտանական հետախուզական ամփոփագրում, չնայած Ռուսաստանի հայտարարություններին Չերնիգովի շուրջ ռազմական ակտիվությունը նվազեցնելու մտադրության մասին, ռուսական հրետանային ռմբակոծությունները և հրթիռային հարձակումները շարունակվում են։
Ծանր մարտերը շարունակվում են նաև Մարիուպոլում, ուկրաինացի զինվորականները դեռ վերահսկում են քաղաքի կենտրոնը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Նմանատիպ նյութեր
10134 դիտում
23:02 14-09-2022
Ջերմուկ քաղաքի մերձակայքում ընթանում են թեժ մարտեր. համայնքի ղեկավարի տեղակալ
3367 դիտում
12:40 09-04-2022
ՌԴ-ի գլխավոր նպատակը Ղրիմի և Դոնբասի միջև ցամաքային միջանցքի բացումն է. Մեծ Բրիտանիայի հետախուզություն
1287 դիտում
19:49 04-09-2014
Մարիուպոլի մերձակայքում մարտեր են սկսվել
Այս բաժնից
442 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
463 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1072 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN