211652_close_icon
views-count1608 դիտում article-date 22:19 31-03-2022

ՀայՓոստը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հուշագիր են ստորագրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը ստորագրել ենհամագործակցության հուշագիր:

Նոր համագործակցությունը արդյունավետ հարթակ կծառայի համատեղ ծրագրերի իրականացման համար, կնպաստի ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական փորձի հարստացմանը:

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «Համագործակցության համար շնորհակալ ենք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին: Ուսանողները մեր ընկերության պրոֆեսիոնալ աշխատակիցների օգնությամբ կստանան պրակտիկ գիտելիքներ և ակտիվ կմասնակցեն վերաբրենդավորվող բաժանմունքների շինարարական աշխատանքներին: Լավագույն ուսանողներին հնարավորություն կտանքկարիերա սկսելու արագ տեմպերով զարգացող մեր ընկերությունում»: 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշում է,- «Որակյալ կրթությունը  զարգացման կարևորագույն ուղենիշնիշներից է, և այս համատեքստում կարևորում եմ  ՀայՓոստի հետ համագործակցության վավերացումը: Նմանօրինակ համգործակցությունների արդյունքում է հենց ձևավորվում գործատու-ուսանող ամուր կապը, իսկ համալսարանը, իր բոլոր հնարավորությունները ներդնելով, պատրաստում է այնպիսի մասնագետներ, ովքեր առանց խոչընդոտների ինտեգրվում են աշխատաշուկայում:Ուրախ եմ, որ ՀայՓոստում աշխատում են մեր շրջանավարտները, և այսուհետ ուսանողներին հնարավորություն կտրվի իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնել ՀայՓոստում:

Այն ոչ միայն կնպաստի մեր ուսանողների կրթական և ուսումնագիտական ծրագրերով պրակտիկ աշխատանքների կազմակերպմանը, այլև մեր երկու կողմերի՝ համալսարանի և ՀայՓոստի աշխատակիցների համար ստեղծագործական լայն հնարավորությունների հարթակ կձևավորվի: Վստահ եմ, որ հուշագրով նախատեսված՝ տարբեր հարթակներում  մասնագիտական քննարկումների,  սեմինարների, բաց դասերի կազմակերպումը նպաստելու է գիտատեխնիկական ոլորտում նոր ու հետաքրքիր առաջարկների ձևավորմանը: Բարի երթ եմ մաղթում բոլորիս»:

ՀայՓոստի մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Լիդիա Ղազարյանի խոսքով,- «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համագործակցության շնորհիվ ՀայՓոստը որակյալ աշխատանքովկապահովիուսանողներին իր ջերմ և պրոֆեսիոնալ միջավայրում: ՀայՓոստը, լինելով ՀՀ-ի ամենամեծ ընկերություններից մեկը, մշտապես ունի երիտասարդ, նախաձեռնող աշխատակիցների կարիք»:

Հուշագրով նաև ամրագրվեց բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպումը ՀայՓոստում։

Հանդիպման ավարտին Հայկ Կարապետյանը և Եղիազար Վարդանյանը ուսանողների, դասախոսական կազմի հետ քննարկել են ճարտարապետության, շինարարության և լոգիստիկային վերաբերող հարցեր, դրանք ՀայՓոստում կիրառելու առավել արդյունավետ ձևաչափերը:
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր