211652_close_icon
views-count116180 դիտում article-date 13:54 03-04-2022

Երևանի կենտրոնում աղմկահարույց կրակոցներով 2 հոգու հրազենային վնասվածք պատճառած կասկածյալը, ով ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է՝ միջազգային մրցույթների հաղթող է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ ապրիլի 2-ին, Երևանում հնչած կրակոցների փաստով, ինչի հետևանքով 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր ժանանած ոստիկանության և քննչական բաժնի օպերատիվ- քննչական խմբերը հայտնաբերել էին 4 հատ 9մմ տրամաչափի պարկուճ և 2 հատ գնդակ:

Գ. Շամշյանի տեղեկութուններով՝  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաաքի վարչության և ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել էին  կրակոցներ արձակած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ապա պարզել նրա գտնվելու վայրն ու ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ,  ապա բացատրական աշխատանքների  արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջամի բնակիչ, 30-ամյա Սահակ Սահակյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը Ս. Սահակյանի բնակության շենքի  բակում իր կողմից շահագործվող ավտոտնակի դիմաց ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Երևանի բնակիչներ,  34-ամյա Վահե Կիրակոսյանի, 34-ամյա Արամ Կիրկոսյանի և 43-ամյա Ռոմեո Հայրապետյանի միջև:

Վիճաբանության ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Սահակյանը իր մոտ եղած մահակով հարվածել և վնասել է Վ. Կիրակոսյանի ձեռքը, ապա վերջինիս կողմից շահագործվող  Infiniti մակնիշի ավտոմեքենան: Դրանից հետո իր մոտ  ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել Վ. Ղևոնդյանի, Ա. Կիրակոսյանի և Ռ. Հայրապետյանի ուղղությամբ: Կրակոցների արդյունքում Ա. Կիրակոսյանն ու Ռ. Հայրապետյանը հրազենային վնասվածքներ են ստացել:

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ս.Սահակյանը իրավապահներին է նեկայացրել  նաև հանցագործության գործիք հանդիսացող, առանց գործարանային համարի «Մակարով» տիպի ատրճանակը՝ փամփշտատուփով լիցքավորված  3 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտով:

Ս. Սահակյանը ոստիկանության կենտրոնական բաժնից ներկայացվել է քննչական բաժին, որտեղ էլ հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել է:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Ս. Սահակյանը միջազգային մրցույթների հաղթող է, մի քանի անգամ միջազգային տարբեր մրցույթներում ներկայացրել է Հայաստանը, իսկ Ա. և Վ. Կիրակոսյանները երկվորյակ եղբայրներ են:

Քննիչի որոշմամբ վիրավորներին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ հրազենն էլ  ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 2-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:  

Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը: Ժամանել էր նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը:

Բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանները պարզել էին, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ, 35-ամյա Գագիկ Գ.-ն ով ստացել է աջ ստորին վերջույթի հրազենային վիրավորում և 43-ամյա Ռոմեո Հ-ն, ով ձախ զստային շրջանի և ձախ ստորին վերջույթի հրազենային վիրավորում էր ստացել:  

Ոստիկանները տաք հետքերով պարզել էին, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող շենքի բակից:

 Ոստիկանները հիվանդանոցից մեկնել էին դեպքի վայր, որտեղ նրանց էին միացել նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանի և ՄՍԴՈւՀԴՊ վարչության պետ Վահե Մուշեղյանը:

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնի խումբը՝ մի քանի քննիչներով, ովքեր կատարում էին դեպքի վայրի զննություն:

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ:   Նույն վաշտի պարեկներ Ստեփան Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանն ու Մնացական Մելքոնյանը սահմանազատել էին տարածքը, որպեսզի տեղում աշխատեն քննիչներն ու ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:  

Դեպքի վայրում հայտնաբերվել էր կրակված 4 գնդակ, 2 պարկուճ և ավտոմեքենայի կոտրված դետալներ: 

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 225+
225+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր