211652_close_icon
views-count2454 դիտում article-date 17:26 05-04-2022

ՄՕԿ-ը կրճատել է 2024թ.  Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում գործող քաշային կարգերի քանակը

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը կրճատել է 2024թ.  Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում գործող քաշային կարգերի քանակը:

Տղամարդկանց և կանանց պայքարին կմասնակցեն հինգական  քաշային կարգեր ներկայացնող մարզիկներ և մարզուհիներ: Տղամարդիկ ՝   61 կգ,  73 կգ,  89 կգ,  102 կգ և գերծանրքաշ ՝ + 102 կգ:

Կանայք ՝ 49 կգ,  59 կգ, 71 կգ,  81 կգ և գերծանրքաշ ՝ + 81 կգ: 

Տոկիոյի խաղերում հանդես են եկել  յոթ քաշային կարգերի ներկայացուցիչներ:

Տոկիոյի օլիմպիական մարզահանդեսում, ծանրամարտի մրցաշարում , Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը / 109կգ / դարձավ արծաթե մեդալակիր:

Փարիզի օլիմպիական խաղերը տեղի կունենան 2024թ. հուլիսի 26-ից`  օգոստոսի 11-ը։

Նմանատիպ նյութեր