211652_close_icon
views-count5021 դիտում article-date 23:30 05-04-2022

Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 11,200 մարդ. Իրազեկ քաղաքացիների միավորում

Իրազեկ քաղաքացիների միավորումը հաղորդագրություն է տարածել ընդդիմության՝ ապրիլի 5-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

«Այսօր՝ ապրիլի 5-ին, Երևանի Ազատության հրապարակում 18։30-ից անց է կացվել խորհրդարանական ընդդիմադիր ուժերի կողմից հրավիրված հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է ցույցի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:13-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 11,200 մարդ։

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից»։

Նմանատիպ նյութեր