211652_close_icon
views-count182702 դիտում article-date 14:48 06-04-2022

Երևանում տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է 12-ամյա երեխան, ով ճանապարհն անցնում էր հետիոտնի համար նախատեսված վայրով, բեռնատարի կողմից վրաերթի ենթարկվում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։45-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցի 49 հասցեի դիմաց Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Ս․-ն իրա վարած Урал մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող (հետիոտնային զեբրայի վրա) Երևանի բնակիչ 12-ամյա Մարիամ Կ․-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները։ 

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Շ․ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցկի կողմից՝ ինչպես է տեղի ունեցել վրաերթը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր