2240 դիտում
17:14 07-04-2022
Կառավարությունն այսօր մերժեց 44-օրյա պատերազմի հարցով հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախագիծը
Կառավարությունն այօրվա նիստում հավանություն չտվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթին, որը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցությունը:
Նոր մշակված օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել կարգավորումներ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման և գործունեության վերաբերյալ:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է ««2022 թվականի փետրվարի 10-ին ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալների, պատճառների, պայմանների և հետևանքների, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու, ուսումնասիրություն իրականացնելու, զեկույցներ ներկայացնելու համար ստեղծվող հանձնաժողովի և 2022 թվականի փետրվարի 10-ից գործող Քննիչ հանձնաժողովի առարկան, նպատակն ու խնդիրներն ըստ էության նույնանում են:
Հետևաբար, կարող ենք արձանագրել, որ նախագծով առաջարկվող ստեղծվելիք հանձնաժողովը բացի կազմակերպաիրավական վիճակից, մյուս հատկանիշներով նույնանում է Ազգային ժողովում արդեն իսկ գոյություն ունեցող քննիչ հանձնաժողովի հետ:
Առկա պայմաններում, միևնույն գործառույթն իրականացնող երկու մարմին-ների առկայությունն առաջ կբերի մի շարք խնդիրներ: Նախ, չի ապահովվի իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ երկու մարմինների կողմից կարող են ընդունվել միմյանց հակասող ակտեր: Բացի այդ, Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի առկայության պայմաններում նոր հանձնաժողովի ստեղծումը կասկածի տակ կդնի քննիչ հանձնաժողովի գործունեությունը:
Միևնույն գործառույթի իրականացման հնարավորությունը երկու տարբեր մարմինների կողմից կարող է վտանգել դրանց անկախությունն ու ինքնուրույ-նությունը, ինչպես նաև գործունեության արդյունավետությունը, քանի որ հնարավոր է ստեղծվեն իրավիճակներ, երբ երկու մարմինների կողմից միաժամանակյա ներկայացված պահանջներն օբյեկտիվորեն հնարավոր չլինի կատարել դրանց հասցեատերերի կողմից:
Բացի այդ, որոշակի գործառույթ իրականացնող մարմնի առկայության դեպքում ընդհանրապես իմաստազրկվում է նույն գործառույթն իրականացնելու համար նոր մարմնի ստեղծումը:
Հարկ ենք համարում նշել նաև, որ ներկայացված նախագիծն իր նպատակադրումներով և բովանդակային ընդգրկմամբ հակասում է Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ մասին:
Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ փաթեթում ներառված մյուս նախագծերին անդրադարձ չի կատարվել՝ հաշվի առնելով նախագծի վերաբերյալ սույն առաջարկության անխզելի կապը փաթեթում ներառված մյուս նախագծերի հետ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք ձեռնպահ մնալ նախագծերի փաթեթի ընդունումից:

Նմանատիպ նյութեր
9039 դիտում
10:42 04-10-2017
ԱԺ-ն մերժեց ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԵԼՔ-ի առաջարկը. Tert.am. ՈՒՂԻՂ
7932 դիտում
09:25 14-09-2021
Իշխանությունը հրաժարվե՞լ է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու մտքից. «Փաստ»
1126 դիտում
16:30 16-11-2023
Սամվել Շահրամանյանը կներկայանա 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով. Նա ընդունել է հրավերը. News.am
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»