211652_close_icon
views-count3519 դիտում article-date 20:50 07-04-2022

Վիճակահանության հարցում մեր բախտը չբերեց. Չավի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է «Այնտրախտի» դեմ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում կայանալիք խաղի մասին.

«Մենք երբեք այստեղ չենք խաղացել, բայց դա ոչինչ չի փոխում: Նշանակություն չունի, թե որտեղ ես անցկացնում առաջին խաղը՝ տա՞նը, թե՞ մրցակցի հարկի տակ: «Այնտրախտը» լավ թիմ է, ուժեղ, հիանալի է պաշտպանությունից անցնում հարձակման և ընդհակառակը: Առջևում բարդ խաղ է սպասվում, և մեր բախտն այնքան էլ չբերեց վիճակահանության հարցում:

Գուցե՝ նրանց ֆուտբոլիստներն այնքան էլ հայտնի չեն Իսպանիայում, բայց նրանք շատ լավ խաղացողներ ունեն»,- Չավիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի «Այնտրախտ»-«Բարսելոնա» խաղը կկայանա այսօր՝ ապրիլի 7-ին, Ֆրանկֆուրտում: Խաղի մեկնարկը 23:00-ին է, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր