211652_close_icon
views-count57216 դիտում article-date 14:57 08-04-2022

Սպանության հատկանիշով հարուցված քրեական գործով որոնվող կնոջ դին հայտնաբերվել է Նուբարաշենի թռչնաֆաբրիկային հարակից ձորակում․ ժամանել են տարածքի և բաժանմունքի ոստիկանապետերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենից դեպի Արարատի մարզ տանող ճանապարհահատվածում  սովետական տարիեներից հայտնի, սակայն չգործող Նուբարաշենի թռչնաֆաբրիկային հարակից ձորակում կնոջ դի կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Արմեն Գասպարյանը և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանը։

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-ր վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սոս Սերոբյանն ու Սերյոժա Վարդանյանը։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են այս տարվա մարտի 28-ից որպես անհայտ կորած որոնվող, Երևանի բնակիչ 82-ամյա Ասիա Օ․-ի դին։ Նրա  անհետ կորելու փաստով Էրեբունու քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկաններն ու քնիչներն ունեն կասկածներ, որ հայտնաբերված դին Ասիա Օ․-ն է եղել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր